ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Ռոբերտ Քոչարյան. Քաղաքական մենաշնորհի ձևավորումն անխուսափելի է

Ռոբերտ Քոչարյան. Քաղաքական մենաշնորհի ձևավորումն անխուսափելի է
29.10.2018 | 16:46

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել lenta.ru կայքին ՝ խոսելով քաղաքականություն վերադարձի, ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի վերջնական հաղթանակի դեպքում հնարավոր զարգացումների ու դրա ֆոնին Հայաստանի՝ Ռուսաստանի ու արևմտյան գործընկերների հետ հարաբերությունների փոփոխման հավանականության մասին:


Քոչարյանը կանխատեսել է, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններից հետո երկրում կձևավորվի միաբևեռ խորհրդարան, մենաշնորհային քաղաքականություն: «Ընտրությունների բացասական հետևանքներից մեկն այն կլինի, որ կձևավորվի նոր քաղաքական մենաշնորհ, որից երկիրը որևէ օգուտ չի քաղի: Որպես կանոն՝ իշխանական մենաշնորհը հանգեցնում է լճացման ու իշխանական այլասերման, և ամենևին էլ կապ չունի, թե այդ իշխանությունն ինչ աստիճան հեղափոխական է եղել: Երկրում այլևս չի գործի իշխանության տարբեր ճյուղերի միջև հավասարակշռության ապահովման տեսանկյունից չափազանց կարևոր զսպման ու հակակշիռների համակարգը»,-նշել է նախկին նախագահը:
Քոչարյանը մանրամասնել է, որ մենաշնորհի մասին խոսելով՝ նկատի ունի մեկ կուսակցության ընդգծված գերիշխանությունը, ինչն էլ, ըստ նախկին նախագահի, խոսում է հասարակության՝ քաղաքական առումով անառողջության մասին:


Նա քննադատել է, որ Նիկոլ Փաշինյանի կուսակցության գաղափարախոսության, դրա անդամների, նրանց մասնագիտական հմտությունների, քաղաքական ներուժի վերաբերյալ դատողություններ անելու համար հիմք ծառայող անցյալի մասին հստակ տեղեկություն չկա: «Ընտրությունների ընթացքում դժվար թե քննարկվեն երկրի կառավարման սկզբունքներն ու մեխանիզմները, ներքին և արտաքին զարգացման ուղղությունները: Գերիշխող թեմա է լինելու մարդկանց հեղափոխականության աստիճանը: Դա իրականության սև ու սպիտակ ընկալում է, որը հնարավոր է միայն հասարակության ծայրահեղ հուզական գրգռվածության դեպքում: Նման միջավայրում քաղաքական մենաշնորհի ձևավորումն անխուսափելի է»,-շարունակել է Քոչարյանը և որպես ասածի վառ օրինակ հիշեցրել վերջերս Հայաստանում կայացած ՏԻՄ ընտրությունները: Քոչարյանն ընդգծել է, որ որոշ քաղաքներում քաղաքապետ են ընտրվել կառավարման փորձի իսպառ բացակայությամբ մարդիկ:


«Նրանք ընտրվել են միայն այն պատճառով, որ վայելել են վարչապետի աջակցությունը: Այստեղ հարց է ծագում՝ ուղղված այդպես քվեարկած մարդկանց՝ դուք Էջմիածնում վարչապե՞տ եք ընտրել, թե՞ ձեր խնդիրները լուծող իշխանություն: Նորմալ չէ, երբ քաղաքապետ են ընտրում ոչ թե առաջնորդվելով նրա կառավարման հմտություններով, այլ այն փաստով, որ նրան աջակցում է վարչապետը»,-եզրափակել է ՀՀ երկրորդ նախագահը:

Դիտվել է՝ 3063

Մեկնաբանություններ